այդ թաղամաս հնարաւոր չի հասնել ոտքով։
ունի երկու մուտք՝ մոնթէ մելքոնեանի պողոտայից եւ ծիծեռնակաբերդի խճուղուց։
երկու մուտքն էլ՝ մեքենայի են։
եթէ դուրս գաս թաղամասից դէպի մոնթէ մելքոնեան, չես կարող շարունակել, դուրս գալ դէպի համալիր, զի մայթ այդ ճանապարհին չկայ եւ գետնանցումը մեքենաների համար ա միայն։
իսկ եթէ դուրս գաս դէպի ծիծեռնակաբերդի խճուղի ապա էլի տրասայի վրայ ես որ չունի մայթ ու չես կարող այն անցնել։
չեմ ասում որ երկու ելքին հասնելը բնաւ ամենայաճելի զբօսանքը չի։
լուծում՝ պիտի մեռնես եւ վերածնուես որպէս թռչուն։ ապա կը կարողաանաս թռնել խճուղու վրայով եւ հասնել համալիրի շուրջ եղած ծառերին։ իսկ եթէ դու արդէն թռչուն ես եւ այգում ես ծառերի մէջ, էլ արդե՞օք իմաստ կայ թաղամաս վերադառնալու։
You must log in or register to comment.
